ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Եվրոպական ինստիտուտներ և կառույցներ ՙԵրիտասարդությունը շարժման մեջ՚ ծրագիրը
ՙԵրիտասարդությունը շարժման մեջ՚ ծրագիրը
Եվրամիության ՙԵրիտասարդությունը շարժման մեջ՚ ծրագիրը նախատեսված է 15-28 (որոշ դեպքերում՝ 13-30) տարեկան երիտասարդների համար:
Ծրագրի նպատակն է զարգացնել համերաշխության, հանդուրժողականության, ինչպես նաև ակտիվ քաղաքացի լինելու զգացումը երիտասարդ եվրոպացիների շրջանում: ՙԵրիտասարդությունը շարժման մեջ՚ ծրագիրը բոլորի համար է: Այն խթանում է ոչ ֆորմալ կրթության և միջմշակութային երկխոսության զարգացմանը Եվրամիության սահմաններում և նրանից դուրս, աջակցում երիտասարդների ներգրավմանն այս ոլորտներում, անկախ սոցիալական, կրթական և մշակութային նախադրյալներից: Ծրագիրը, որի բյուջեն 885 միլիոն եվրո է, նախատեսված է յոթ տարվա համար (2007-2013) և բաղկացած է 5 գործողությունից:

ՙԵրիտասարդությունը շարժման մեջ՚ ծրագիրը փաստերով

  • Տևողություն` 2007-2013թթ.
  • Բյուջե` 885 միլիոն եվրո յոթ տարվա համար 
  • Աշխարհագրական ընդգրկում` Եվրամիության անդամ երկրներ, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Թուրքիա, Եվրամիության հարևան երկրներ (Արևելյան Եվրոպա և Կովկաս, Միջերկրային տարածաշրջան, Հարավարևելյան Եվրոպա) և աշխարհում առկա այլ գործընկերներ 
  • Տարիքային սահմանափակում` 15-28 (որոշ դեպքերում՝ 13-30)
Ծրագրի գործողությունները
 
Գործողություն 1.  Երիտասարդությունը՝ Եվրոպայի համար

Խրախուսում է երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, մասնակցությունը, ստեղծագործական հմտությունները երիտասարդների փոխանակման, երիտասարդական նախաձեռնությունների և երիտասարդական ժողովրդավարական ծրագրերի միջոցով:

Գործողություն 2. Եվրոպական կամավորական ծառայություն
 
Հնարավորություն է տալիս երիտասարդներին անվճար հիմունքներով աշխատել արտասահմանում անհատապես կամ խմբերով:

Գործողություն 3. Երիտասարդությունն աշխարհում

Օժանդակում է ամբողջ աշխարհի երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների համագործակցությանը:

Գործողություն 4. Երիտասարդների աջակցության համակարգեր

Ներառում է տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է աջակցել երիտասարդ աշխատողներին և երիտասարդական կազմակերպություններին բարելավելու իրենց գործունեությունը:

Գործողություն 5. Երիտասարդության ոլորտում եվրոպական համագործակցության աջակցություն

Աջակցում է երիտասարդական քաղաքականության համագործակցությանը եվրոպական մակարդակով՝ մասնավորապես նպաստելով երիտասարդների և քաղաքականություն մշակողների երկխոսությանը:
ՙԵրիտասարդությունը շարժման մեջ՚ ծրագրին Հայաստանը կարող է մասնակցել միայն գործողություն 2-ի և գործողություն 3.1-ի միջոցով:

Գործողություն 2. Եվրոպական կամավորական ծառայություն
ՙԵրիտասարդությունը շարժման մեջ՚ ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում իրական փոփոխություն կատարել աշխարհում և իրենց կյանքում Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) շնորհիվ:
Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան բոլոր երիտասարդները: Կամավորական գործունեություն ծավալելով` երիտասարդ կամավորները կարող են ձեռք բերել նոր հմտություններ և կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները: Ծրագրի վերջում նրանք ստանում են մասնակցությունը փաստող վկայագիր: 
ԵԿԾ-ին մասնակցելով` երիտասարդները կարող են որպես կամավոր աշխատել այլ երկրում 3-12 ամիս տևողությամբ: Ծրագիրը կարող է ունենալ տարբեր ուղղվածություններ` մշակութային, մարզական, հասարակական և այլն: ԵԿԾ-ին մասնակցությունն անվճար է: Կամավորի ճանապարհածախսը, ապահովագրության ծախսերը հոգում է ընդունող կազմակերպությունը, ինչպես նաև տրամադրում է բնակարան և ամեն ամիս հատկացնում սննդի համար նախատեսված գումար: Սահմանափակ հնարավորություն ունեցող երիտասարդների համար սահմանված են հատուկ պայմաններ: Օրինակ` Եվրամիության կազմում չընդգրկված երկրների քաղաքացիները ծրագրին կարող են մասնակցել երկու անգամ, սակայն տևողությունը պետք է կազմի 12 ամիս: ԵԿԾ-ն կարող է լինել անհատական, ինչպես նաև խմբային:

Որ երկրում կարող ես լինել ԵԿԾ կամավոր:

ԵԿԾ կարելի է իրականացնել ՙԵրիտասարդությունը շարժման մեջ՚ ծրագրում ներառված,  ինչպես նաև գործընկեր երկրներում: Որոշ  ծրագրեր հնարավոր է իրականացնել Եվրամիության գործընկեր երկրներում: Դրանք են Միջերկրածովյան երկրները, Արևելյան Եվրոպան և Կովկասի տարածաշրջանը, Հարավարևելյան Եվրոպան և Լատինական Ամերիկան: Նախագծի մեջ ընդգրկված երկրներից գոնե մեկը (կամավորին ուղարկող կամ ընդունող կազմակերպության երկիրը) պետք է ներառված լինի ՙԵրիտասարդությունը շարժման մեջ՚ ծրագրում:

Ծրագրում ներառված երկրներն են`

Եվրամիության անդամ 27 երկիր, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Թուրքիան:
  Հարևան գործընկեր երկրներն են`
  • Հարավարևելյան Եվրոպան` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա:
  • Արևելյան Եվրոպա և Կովկաս` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա:
  • Միջերկրական գործընկեր երկրներ` Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Մարոկկո, Սիրիա, Թունիս, Գազայի հատված:

Մյուս գործընկեր երկրներն են`
  • Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, Կարիբյան երկրներ:

Որ ծախսերն է հոգում ԵԿԾ-ն 
  • Կամավորի ճանապարհածախսը` իր երկրից մինչև ընդունող կազմակերպության երկիրը: Կամավորը, սակայն, պետք է ընտրի ճանապարհորդության ամենամատչելի տարբերակը: 
  • Կամավորի բացառիկ դեպքերում առաջացած ծախսերը:
  • Ամեն ամիս ընդունող կազմակերպությունը հատկացնում է կամավորին որոշակի գումար: 
  • Բնակարանի և սննդի գումար:
  • Ծառայության ընթացքում կամավորը ստանում է բժշկական ապահովագրություն:

Ինչպես դառնալ կամավոր

Կամավոր դառնալու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ ուղարկող կազմակերպություն, որը կաջակցի կամավորին ծրագրի ողջ ընթացքում: Երկրորդ քայլն է գտնել այնպիսի հյուրընկալող կազմակերպություն, որը կառաջարկի կամավորի պահանջներին բավարարող ծրագիր: Հայաստանի համար կարևոր է նաև ժամանակին լուծել վիզայի հետ կապված խնդիրները:

Գործողություն 3. Երիտասարդությունն աշխարհում
Այս գործողության ծրագրերը հատուկ նախատեսված են Եվրամիության կազմից դուրս գտնվող երկրների համար: Գործողության նպատակն է ամրացնել Եվրամիության և հարևան երկրների կապերը` երիտասարդներին հնարավորություն տալով մասնակցել ոչ ֆորմալ կրթությանը վերաբերող ծրագրերի կամ երիտասարդների փոխանակումների: Այս գործողությունն աջակցում է Եվրամիության գործընկեր երկրների ծրագրերին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հարևան տարածաշրջաններին` Արևելյան Եվրոպա, Կովկաս, Միջերկրական տարածաշրջան և Հարավարևելյան Եվրոպա:
Հայաստանը ծրագրին կարող է մասնակցել միայն հետևյալ ենթագործողության միջոցով`

Ենթագործողություն 3.1- Համագործակցություն Եվրամիության հարևան երկրների հետ:
Այս ենթագործողությունն աջակցում է հարևան գործընկեր երկրների հետ իրականացվող ծրագրերը, մասնավորապես Երիտասարդների փոխանակումները, ուսուցումները և ցանցային ծրագրերը երիտասարդության ոլորտում:


Երիտասարդների փոխանակումներ
Երիտասարդների փոխանակումները հնարավորություն են տալիս տարբեր երկրներից ժամանած երիտասարդների խմբերին մի քանի օր անցկացնել միասին ու բացահայտել միմյանց նմանություններն ու տարբերությունները: Մասնակիցները պետք է լինեն 13-25 տարեկան:





Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը