







| Քննարկում-սեմինարների շարք |
|
Ինչ` Քննարկում Որտեղ` Երևան, Հայաստան Երբ` ամեն ուրբաթ Աշխատանքային լեզու` հայերեն Կանանց ռեսուրսային կենտրոնը փետրվար ամսից սկսում է ՙԿանանց նկատմամբ բռնություն՚ թեմայով քննարկում-սեմինարների շարքը։ Յուրաքանչյուր ամիս կքննարկվի երկու թեմա՝ երկանգամյա կրկնությամբ։ Հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 18.30-ին, Կանանց ռեսուրսային կենտրոնում։ Փետրվար ամսվա թեմաներն են՝ ՙԲռնաբարություն՚ (05.02, 19.02), ՙԸնտանեկան հոգեբանական բռնություն՚ (12.02, 26.02)։ Քննարկումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մանրամասների համար զանգահարել՝ 010519168։ |