ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Հայտարարություններ Տեղական միջոցառումներ Հոգեբանական դրամա “Կապտուկներ հոգուն”
Հոգեբանական դրամա “Կապտուկներ հոգուն”
Կնոջ հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մեծ բեմում նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:00, կներկայացվի “Կապտուկներ հոգուն” հոգեբանական դրաման: Մուտքն ազատ է:

Դերերում՝ Արմինե Գաբրիելյան, Էդգար Սարգսյան
Բեմադրող ռեժիսոր՝ Ֆրունզե Գևորգյան
Նկարիչ՝ Նվարդ Խաչատրյան

Ներկայացումը բեմադրվում է Կանանց իրավունքների կենտրոնի և Բաց հասարակության ինստիտուտի հովանավորությամբ:

Մանրամասները` http://kaptuknerhogun.wordpress.com կայքում:
 

Նորություններ

Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Օգոստոսի 23-28-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորում կանցկացնի “Բազե-2010” հավաքը, որին կմասնակցեն 18-30 տարեկան մոտ 300 երիտասարդներ: Հավաքին մասնակցող ջոկատները ներկայացնում են ՀՀ մարզերը, բուհերը, Արցախը և Ջավախքը: Read more...
Օգոստոսի 21-22-ը կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան կազմակերպում է համակարգչային խաղերի Հայաստանի չորրորդ բաց առաջնությունը: Առաջնությունը միաժամանակ միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային և տեսախաղերի ամենամեծ փառատոնի հայաստանյան նախընտրական փուլն է:
Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը