ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Մեր մասին
Մեր Մասին

ՀՀ-ում համակարգված պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է 1995 թվականից։ 1995թ. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմում ստեղծվեց երիտասարդության հարցերի (այժմ` երիտասարդական քաղաքականության) վարչություն: 1998թ. ընդունվեց պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը, այնուհետև՝ պետական երիտասարդական քաղաքականության 2006-2007թթ., ապա 2008-2012թթ. ռազմավարությունները: Աստիճանաբար բարելավվեց իրավիճակը պետական բյուջեից երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված միջոցների տրամադրման ոլորտում: Ստեղծվեցին մի շարք պետական և ոչ պետական կառույցներ, կենտրոններ և հիմնադրամներ, որոնք կոչված են աջակցելու երիտասարդական կառույցների գործունեությանը: 2002 թվականի ապրիլի 17-ին ՀՀ կառավարության թիվ 418 որոշմամբ ստեղծվեց «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակը երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումն ու իրականացումն է։

ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  • Աջակցել երիտասարդների մտավոր, հոգևոր-մշակութային և ֆիզիկական զարգացմանը
  • Ստեղծել անհրաժեշտ պայմաններ հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին երիտասարդների լիարժեք ներգրավման և նրանց ստեղծագործական ներուժի ամբողջական իրացման համար
  • Երիտասարդական ոլորտի տեղեկատվական-վերլուծական բանկի ստեղծում
  • Երիտասարդական քաղաքականությանը և հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանում

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

  • Երիտասարդական պետական քաղաքականության և դրա կիրառման մեխանիզմների մշակում, քարոզչություն և լոբբինգ 
  • Երիտասարդական ոլորտի ուսումնասիրություններ 
  • Աշխատանք մարզային երիտասարդության հետ, համագործակցություն և ցանցային աշխատանք Հայաստանում 
  • Միջազգային համագործակցություն և ինտեգրում (տարածաշրջանային, եվրոպական, գլոբալ) 
  • Արտասահմանյան և միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ կապերի հաստատում, համագործակցության ընդլայնում և փորձի փոխանակում
  • Ոչ ֆորմալ կրթության մեթոդների տարածում 
  • Կամավորական շարժման զարգացում 
  • Աջակցություն երիտասարդական հասարակական կազմակերպություններին իրենց նախաձեռնություններում 
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացում 
  • Երիտասարդների սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային մասնակցության զարգացման մեխանիզմների մշակում, կազմակերպությունների հզորացում, երիտասարդական աշխատանքի մասնագետների պատրաստում

 

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

"Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրն է ՀՀ կառավարությունը, որի լիազորված մարմինն է ՀՀ սպրոտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Կենտրոնն ունի երկու բաժին`

 

  1. Տեղեկատվության վերլուծության և ծրագրերի մշակման բաժին 
  2. Միջոցառումների վերահսկման և գնահատման բաժին

 

Տեղեկատվության վերլուծության և ծրագրերի մշակման բաժինը՝

 

  1. համակարգում է երիտասարդական ծրագրերին առնչվող տեղեկատվության հավաքագրումը և արխիվացումը 
  2. ուսումնասիրում է միջազգային երիտասարդական քաղաքականության փորձը, վերլուծում այն և անում առաջարկություններ 
  3. հավաքագրում է տեղեկություններ միջազգային դոնոր կազմակերպությունների մասին և փնտրում դրանց հետ համագործակցության հնարավորություններ

 

Միջոցառումների վերահսկման և գնահատման բաժինը՝

 

  1. իրականացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ֆինանսավորված ծրագրերի վերահսկում, մոնիթորինգ և գնահատում 
  2. կնքում է պայմանագրեր 
  3. մշակում է մեխանիզմներ աշխատանքի արդյունավետության գնահատման համար 
  4. ընդունում է իրականացված ծրագրերի հաշվետվությունները և գնահատում է արված աշխատանքի արդյունավետությունը 

 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0002, Սարյան 22, 16-րդ հարկ

Հեռ/ֆաքս` (+37410) 531141

Էլ. հասցե`  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար


 

 

 

Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը